Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Ս. Օհանյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 24 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 1,127հա մակերեսով և 11-001-0109-0055 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ կատարվել է համայնքի իրավունքների պետական գրանցում և տրվել է թիվ 30122021-11-0071 վկայականը: Անհրաժեշտություն է առաջացել հողամասը անհատույց (անորոշ ժամկետով) օգտագործման իրավունքով տրամադրել ,,ՍՕՍ-Մանկական Գյուղեր,, ՀԲՀ-Ի ԾՔԻ ,,Իջևան,, մասնաճյուղին:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Ս. Օհանյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 24 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 1,127հա մակերեսով և 11-001-0109-0055 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, ,,ՍՕՍ-Մանկական Գյուղեր,, ՀԲՀ-Ի ԾՔԻ ,,Իջևան,, մասնաճյուղին անհատույց (անորոշ ժամկետով) օգտագործման իրավունքով տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |