Այսօր: Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 66
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՉԱՋՈՒՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ 0,09845ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 10.02.2022թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 11-013-0311-0003 ծածկագրով 0,2145հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի հողատեսքից 0,09845հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 36 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Աչաջուր համայքի վարչական տարածքում, ընդգրկված 11-013-0311-0003 ծածկագրով 0,2145հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի հողատեսքից 0,09845հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու և հողամասում առկա շինությունները օրենքով սահմանված կարգով օրինականացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝  ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 11-013-0311-0003 ծածկագրով 0,2145հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի հողատեսքից 0,09845հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու  համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Տալ հավանություն՝ օրենքով սահմանված կարգով  հողամասում առկա շինություններն օրինականացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner