Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ 10/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 266․5 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սուսաննա Սարգսի Սարգսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 283․61 քմ արտաքին մակերեսով բակելի տան շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 247․37 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ18042024-11-0035/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 283․61քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 266․5քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սուսաննա Սարգսի Սարգսյանին: Բակելի տան շինության զբաղեցրած 266․5 քմ մակերեսով հողամասը և 283․61 քմ մակերեսով բնակելի տան շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Սուսաննա Սարգսի Սարգսյանին /01․09.2021թ. մուտքի դիմում թիվ1538/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ 10/8 հասցեում գտնվող 266.5 քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 2887.5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 769519 /յոթ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր տասնինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 283.61քմ արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը՝ 1քմ 5019 /հինգ հազար տասնինը/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 1423439 /մեկ միլիոն չորս հարյուր քսաներեք հազար չորս հարյուր երեսունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: