Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ առաջացել է Տավուշի մարզ, Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված և պատական սեփականություն հանդիսացող հողերից, Տավուշի մարզ, Նոյեմբեր համայնքի վարչական սահմաններում գտնվող փոխանակության միջոցով սեփականության իրավունքի օտարմամբ 3175.0հա մակերեսով տարածք փոխանցելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով, որ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.09.2021թ. ՀՕ-328-Ն օրենքով կատարված լրացումներով և փոփոխություններով շահառու համայնքների մի մասը միավորվել են այլ համայնքների հետ, ինչի արդյունքում ձևավորվել են նոր համայնքներ, որից հետո այդ համայնքներում ընտրվել են նոր տեղական ինքնակառավարման մարմիններ և հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 71-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի և նույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու նպատակով: Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն, հաշվի առնելով նախկին համապատասխան համայնքների ավագանիների որոշումները, համաձայն որի Իջևան համայնքի վարչական տարածքից Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում ընդգրկվում է 3175.0հա պետական սեփականություն հանդիսացող հողեր՝ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |