Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 31․4քմ մակերեսով հողամասի վրա 1997թ. քաղաքացի Գառնիկ Սերոժի Չիբուխչյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 31․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 28․4քմ /ծածկագիր 11-001-0119-0001/, որը հաշվառվել է 04․11.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023btej6f: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 5․03քմ մակերեսով մասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0119-0001/: Ավտոտնակի զբաղեցրած 31․4քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 31․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող 5․03քմ մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0119-0001/ գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատեսքից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի շարք:
2.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Անկախության փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 31․4քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Գառնիկ Սերոժի Չիբուխչյանի կողմից ինքնակամ կառուցված 31․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0119-0001/:
3.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 31․4քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Գառնիկ Սերոժի Չիբուխչյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 31․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, որի ներքին մակերեսը կազմում է 28․4քմ /ծածկագիր 11-001-0119-0001/:
4.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի, Անկախության փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 31․4քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Գառնիկ Սերոժի Չիբուխչյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 31․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 19/6:
5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 19/6 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում առաջարկել քաղաքացի Գառնիկ Սերոժի Չիբուխչյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 31․4քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 6834․3 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 214597 /երկու հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 31․4 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 2316 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 72722 /յոթանասուներկու հազար յոթ հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: