Այսօր: Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 սեպտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ, 11-006-0007-0001 ԾԱԾԱԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, 0.1ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.1հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշի մարզի Իջևան  համայնքի Ակնաղբյուր գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատմնան գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված  0.1 հա մակերեսով հողամասն տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, Տավուշի մարզի Իջևան  համայնքի Ակնաղբյուր գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից /ծածկագիր 11-006-0007-0001/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.1 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Իջևան համայնքի Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.1 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Ակնաղբյուր, 3-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ10 հողամաս:

3. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner