Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,,  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի և ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝

Համայնքի ավագանին որոշում է.

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի, Իջևան համայնքի 2023թվականի  տարեկան  բյուջեն համաձայն հավելվածի՝

-Եկամուտների գծով 1․843.539.4 հազար դրամ

-Ծախսերի գծով 1․856.398.1 հազար դրամ

-Դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 12858.7 հազար դրամ

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները  /հատված 1/:

3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման /հատված 2/:

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման /հատված 3/:

5․Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) /հատված 4/:

6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները /հատված 5/:

7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման /հատված 6/:

8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը  կատարվում է  ստացված փաստացի  մուտքերի  սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:

9․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել  փոփոխություններ, որոնց  հանրագումարը չի կարող  գերազանցել հաստատված ծավալի 20%-ը:

10․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից  և տարածվում է  2023թ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(424.82 Կբ) 1-6 հատվածներ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner