Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լուսյա Մարտիրոսյանը, Տավուշի մարզ Իջևան համայնք Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.198հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու խնդրանքով /վկայական թիվ 1119921, ծածկագիր 11-013-0118-0012/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.198հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 1119921, ծածկագիր 11-013-0118-0012/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր 11-րդ փողոց, 4-րդ փակուղի թիվ 5/2 հողամաս :
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: