Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 22/61 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 11-001-0119-0077 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.0156ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ 572.1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ՄԻ ՄԱՍԻ՝ 286.0ՔՄ-Ի ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 22/61 հասցեում գտնվող, քաղաքացիներ Նիկոլայ Ալբերտի Ղալթախչյանին և Մանե Էդվարդի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 0.0156հա մակերեսով հողամասի վրա, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15042015-11-0026 վկայականի,  առկա է 572.1քմ մակերեսով արհեստանոց, ուստի քաղաքացիները դիմել են 572.1քմ մակերեսով արհեստանոցի մի մասի՝ 286.0քմ հատվածի գործառնական նշանակությունը՝ արհեստանոցից հասարակական սպասարկման օբյեկտի շարքին դասելու  խնդրանքով:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշումը և հաշվի առնելով քաղաքացիների 16.10.2025թ. թիվ  4126 դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 22/61 հասցեում գտնվող, քաղաքացիներ Նիկոլայ Ալբերտի Ղալթախչյանին և Մանե Էդվարդի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 572.1քմ մակերեսով արհեստանոցի մի մասի՝ 286.0քմ հատվածի գործառնական նշանակությունը՝ արհեստանոցից հասարակական սպասարկման օբյեկտի շարքին դասելու:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner