Համայնքի ավագանու 27.09․2024թ. ,,Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ105 որոշման համաձայն 2025թ. հունվարի 24-ին կայացել է քաղաքաշինական նպատակներով հողամասի աճուրդային վաճառք:
Հաշվի առնելով աճուրդի արդյունքները և այն հանգամանքը, որ հողամասերը չեն գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 67, 68, 69 և 70 հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 24.01.2025թ. կայացած քաղաքաշինական նպատակով հողամասի տրամադրման աճուրդի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի.
ՀՀ
|
Արձ․
N
|
Հաղթողի անունը, հայրանունը, ազգանունը
|
Հողամասի հասցեն
|
Մակերեը՝ քմ
|
Վաճառքի գինը՝ ՀՀ դրամ
|
Նպատակը
|
1
|
2
|
Սարգիս Թելմանի Խաչիկյան
|
Իջևան համայնք, ք. Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ105/28
|
72.0
|
336420
|
Տնտեսական շինություն
|
2. Հանձնարարել համայնքապետարանի, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և հաղթողի հետ կապել հողամասի առուվաճառքի պայմանագիր: