Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում ընդգրկված ՀՀ սեփականություն հանդիսացող 4.5հա մակերեսով և 11-034-0136-0001 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի վարձակալության իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը վարձակալության իրավունքով օտարելու նպատակով: Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում ընդգրկված ՀՀ սեփականություն հանդիսացող 4.5հա մակերեսով և 11-034-0136-0001 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |