Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 սեպտեմբերի 2025 թ.

14.08.2025թ. ԹԻՎ 1011 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել 14.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 1011 որոշման մեջ կատարել փոփոխություն:

 Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ․

 1.Իջևան համայնքի ղեկավարի 14.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 1011 որոշումը կարդալ.

,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ, ՀԵՆՐԻԿ ԱՐՄԵՆԻ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ իՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ  11-022-0104-0065 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՐԵՏԱՎԱՅՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ  2.31904ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ  ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ    ՄԱՍԻՆ

Վարձակալության իրավունքով Հենրիկ Արմենի Միրզոյանին և սեփականության իրավունքով Իջևան համայնքին պատկանող 2.7հա մակերեսով հողամաը՝ ծածկագիր 11-022-0104-0065, ըստ թիվ  18072025-11-0019 վկայականի հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամաս, անհրաժեշտություն է առաջացել փոխել Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող վարձակալության իրավունքով Հենրիկ Արմենի Միրզոյանին  և սեփականության իրավունքով Իջևան համայնքին պատկանող 2.7հա մակերեսով   հողամասի գործառնական նշանակությունը / ծածկագիր 11-022-0104-0065, թիվ  18072025-11-0019 վկայական /:

Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն   որոշումների պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. Իջևան  համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող վարձակալության իրավունքով Հենրիկ Արմենի Միրզոյանին և սեփականության իրավունքով Իջևան համայնքին պատկանող 2.7հա մակերեսով հողամասը հանել գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողերի շարքից և դասել գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողերի շարքին / ծածկագիր 11-022-0104-0065, թիվ  18072025-11-0019 վկայական/:

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner