Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Գանինի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 34․2քմ մակերեսով հողամասի վրա 2000թ. քաղաքացի Վերգուշ Մաթևոսի Գուլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 34․2 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահ, որի ներքին մակերեսը կազմում է 30․1քմ /ծածկագիր 11-001-0124-0001/, որը հաշվառվել է 30.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023xtcd7u: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 2000թ., մինչ ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած 34․2քմ մակերեսով հողամասը ընդգրկված է 11-001-0124-0001 ծածկագրով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության տարածքում և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում: Առևտրի սրահի զբաղեցրած 34․2 քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 34․2 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Գանինի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 34․2 քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Վերգուշ Մաթևոսի Գուլակյանի կողմից ինքնակամ կառուցված 34․2 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահի նկատմամբ /ծածկագիր 11-001-0124-0001/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Գանինի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 34․2 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Վերգուշ Մաթևոսի Գուլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 34․2 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը, որի ներքին մակերեսը կազմում է 30․1քմ /ծածկագիր 11-001-0124-0001/:
3.Իջևան քաղաքի, Գանինի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 34․2քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Վերգուշ Մաթևոսի Գուլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 34․2քմ արտաքին մակերեսով առևտրի սրահին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Գանինի փողոց, թիվ 2/1:
4.Իջևան համայնք, քաղաք Իջևան, Գանինի փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 3կ․2քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Գանինի փողոց, թիվ2/1 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում առաջարկել քաղաքացի Վերգուշ Մաթևոսի Գուլակյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 34․2քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 6834.3 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 233733 /երկու հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 34․2քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը՝ 1քմ 20855 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 713241 /յոթ հարյուր տասներեք հազար երկու հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: