Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հունվարի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԳԵՏԱՀՈՎԻՏ, 17-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ 0.301ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարեն Տիգրանի Աֆոյանը,  Իջևան համայնքի, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12 հասցեում գտնվող և իրենց պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.301հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 08052023-11-0018, ծածկագիր 11-022-0012-0043/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /մուտքի դիմոում թիվ0147, 16.01.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.05136 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 06112024-11-0026, ծածկագիր 11-022-0012-0074/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12/1 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12/1 հասցեում գտնվող 0.05136 հա մակերեսով  հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ  կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի  թիվ 8 կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Կարեն Տիգրանի Աֆոյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.301հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 08052023-11-0018, ծածկագիր 11-022-0012-0043/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12/1 հասցեում գտնվող 0.05136հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 06112024-11-0026, ծածկագիր 11-022-0012-0074/, ընդլայնման կարգով տրամադրել Կարեն Տիգրանի Աֆոյանին  ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 14-րդ գոտում, այն վաճառել 1քմ 1221  ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝  627106 /վեց հարյուր քսանվեց հազար հազար  հարյուր վեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Կարեն Տիգրանի Աֆոյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.301հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 08052023-11-0018, ծածկագիր 11-022-0012-0043/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12/1  հասցեում գտնվող 0.05136հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /վկայական թիվ 06112024-11-0026, ծածկագիր 11-022-0012-0074/ընդլայնված  անշարժ գույքին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12:

3.Քաղաքացի՝ Կարեն Տիգրանի Աֆոյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner