|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
14 հուլիսի 2025 թվականի N 01 |
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ (ՄԺԾԾ) ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հարգելի բնակիչներ, Իջևանի համայնքապետարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 10․10․2018թ․ թիվ 1146-Ն որոշման հավելվածի կարգը, հանրային քննարկման է ներկայացնում Իջևան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) նախագիծը։ Ակնկալելով համայնքի բնակչության և ավագանու անդամների շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ՄԺԾԾ նախագծի քննարկմանը, խնդրվում է առաջարկությունները կամ առարկությունները ներկայացնել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների, հաշվառման և հավաքագրման բաժին մինչև 2025 թվականի հուլիսի 29-ը։ Հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը կկայանա 2025 թվականի հուլիսի 29-ին, ժամը 11։00-ին, «Վերնատուն» պատկերասրահում գտնվող համայնքի ավագանու նիստերի դահլիճում: |
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(171.11 Կբ)
Հավելված |
|
|
- Կարծիքներ (մեկնաբանություններ)
|