Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 19/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 25․3 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՎԱԼԵՐԻ ՌԱԶՄԻԿԻ ԱԲԱԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 25․3 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 19/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25․3 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Վալերի Ռազմիկի Աբազյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  25․3 քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 23․21քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ14092024-11-0001/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 25․3 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 25․3 քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Վալերի Ռազմիկի Աբազյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 25․3 քմ մակերեսով հողամասը և 25․3 քմ մակերեսով ավտոտնակի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Վալերի Ռազմիկի Աբազյանին /06.09.2024թ. մուտքի դիմում թիվ5409/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 19/5 հասցեում գտնվող  25․3քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834․3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  172908 /մեկ հարյուր յոթանասուներկու հազար ինն հարյուր ութ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  25․3 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  2316 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  58595 /հիսունութ հազար հինգ հարյուր իննսունհինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner