Այսօր: Շաբաթ, 15 Մարտի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՃԱՐԿՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 0.0109ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Աճարկուտ գյուղի վարչական սահմաններում բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.0109 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 09.11.2005թ. թիվ 2206-Ն որոշման, նշված հողամասից 0.0109 հա մակերեսով հողամասը հանդիսանում է  բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-008-0002-0014/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված  0.0109 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով,  ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման  և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.0109հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-008-0002-0014/ հանել բնակավայրերի  այլ հողատեսք գործառնական նշանակության  հողերի շարքից և դասել բնակավայրերի  հասարակական  կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:

2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասից /ծածկագիր 11-008-0002-0014/,  առանձնացնել 0.0109 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.0109 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Աճարկուտ 4-րդ փողոց,  թիվ 10/1 հողամաս:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner