Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սոնա Սոսի Սարհատյանը, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Իջևան համայնք, ք․ Իջևան, Աղայան փողոց 26 բնակելի տուն հասցեում /վկայական թիվ 30042024-11-0003, ծածկագիր 11-001-0087-0030/ գտնվող անշարժ գույքը բաժանել և տալ նոր հասցեավորում:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի ք․ Իջևան, Աղայան փողոց 26 բնակելի տուն /վկայական թիվ 30042024-11-0003, ծածկագիր 11-001-0087-0030,/ հասցեում գտնվող, 0․08852 հա հողամասով անշարժ գույքից առանձնացված 0.0370հա հողամասով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Աղայան փողոց 26 բնակելի տուն:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի ք․ Իջևան, Աղայան փողոց 26 բնակելի տուն /վկայական թիվ 30042024-11-0003, ծածկագիր 11-001-0087-0030,/ հասցեում գտնվող, 0․08852 հա հողամասով անշարժ գույքից առանձնացված 0.05152հա հողամասով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Աղայան փողոց 26/1 հողամաս։
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: