Տավուշի մարզի Իջևան համայնք, Ն. Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.10919 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2125-Ն որոշման, նշված 0.10919 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Տավուշի մարզի Ն. Ծաղկավան համայնքին փոխանցված, 11-037-0217-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.10919 հա մակերեսով հողամասի նկատմամաբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ << Հողային օրենսգրքի >> 53-րդ հոդվածի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Ն. Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-037-0217-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.10919 հա մակերսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: