Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 5/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32.0 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Գառնիկ Գուրգենի Թամազյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 32.0 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 30.02քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ03062024-11-0087/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 32.0 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 32.0 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Գառնիկ Գուրգենի Թամազյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 32.0 քմ մակերեսով հողամասը և 32.0 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Գառնիկ Գուրգենի Թամազյանին /30.01.2025թ. մուտքի դիմում թիվ0302/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 5/2 հասցեում գտնվող 32․0քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 2887․5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 92400 /իննսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 32․0 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1673 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 53536 /հիսուներեք հազար հինգ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: