Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 օգոստոսի 2025 թ.

08.08.2025թ. ԹԻՎ 987 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել 08.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 987 որոշման մեջ կատարել փոփոխություն:

 Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ․

1.Իջևան համայնքի ղեկավարի 08.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 987 որոշումը կարդալ.

,,ՄԱՐԶ ՏԱՎՈՒՇ, ՀԱՄԱՅՆՔ ԻՋԵՎԱՆ, ԳՅՈՒՂ ԳԵՏԱՀՈՎԻՏ 17-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱԾԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել  քաղաքացի Արմենուհի Հրանտի Զարգարյանը, իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի 17-րդ փողոց 1-ին նրբանցք 4 հասցեի հողամասի  հատակագիծը հաստատելու խնդրանքով: Միաժամանակ կառուցապատողի կողմից նշվել է, որ հողամասում իրականացրել է անհատական բնակելի տան փակ ներբակային տարածքի բարեկարգման աշխատանքներ և կառուցվել է 490.1քմ մակերեսով ծածկ, որը համարվում է ՀՀ կառավարության 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված և շինարարության թույլտվություն չպահանջող ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) բարեկարգման աշխատանքներ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի և 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել օրինական Արմենուհի Հրանտի Զարգարյանի կողմից՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի 17-րդ փողոց 1-ին նրբանցք 4 հասցեում գտնվող 0.109հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում, բնակելի տան փակ ներբակային տարածքում  կառուցված 490.1քմ մակերեսով ծածկը, քանի որ այն համարվում է շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներ:

2. Հաստատել սեփականատիրոջ կողմից ներկայացված հողամասի  հատակագիծը:

3. Սույն որոշումը ենթակա է իրավունքի պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner