Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 24.56428 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 24.56428 հա մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 16.06.2006թ. թիվ 1088-Ն որոշման, նշված 24.56428 հա մակերեսով հողամասը համայնքին է փոխանցվել, որպես համայնքային սեփականության,  գյուղատնտեսական նպատակային, արոտավայր  գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-021-0305-0104/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված  24.56428 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել  սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,հողային օրենսգրքի 53-րդ հոդվածի և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման  դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սասհմաններում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-021-0305-0104/, գյուղատնտեսական գործունեության  նպատակով առանձնացնել 24.56428 հա մակերեսով հողամաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner