Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.5 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 30.03.2006թ, թիվ 512-Ն որոշման և Տավուշի մարզի Գետահովիտ համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-022-0104-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.5 հա մակերեսով հողամասի նկատմամաբ կատարել համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ << Հողային օրենսգրքի >> 53-րդ հոդվածի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 1-022-0104-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.5 հա մակերսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: