Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 սեպտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 85.57745 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում  առանձնացվել է 85.57745 հա մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 16.06.2006թ. թիվ 1088-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականություն՝  անտառ նպատակային, անտառ գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-021-0614-0001/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 85.57745 հա  մակերեսով հողամասին տալ հասցեավորում և կատարել պետական գրանցում:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  29.12.2005թ.   թիվ  2387-Ն  որոշման պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.ՀՀ կառավարության 16.06.2006թ. թիվ 1088-Ն որոշմամբ,  Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝ անտառ նպատակային, անտառ գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 1-021-0614-0001/ առանձնացնել 85.57745 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում  առանձնացված 85.57745 հա մակերեսով և 11-021-0614-0001 ծածկագրով հողամասին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի մարզ,  Իջևան համայնք, Գանձաքար գյուղ, թիվ 6 հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner