Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 3.01247 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 3.01247 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 30.03.2006թ, թիվ 512-Ն որոշման և Տավուշի մարզի Գետահովիտ համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, 11-022-0103-0018 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 3.01247 հա մակերեսով հողամասի նկատմամաբ կատարել համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ << Հողային օրենսգրքի >> 53-րդ հոդվածի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի  վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-022-0103-0018/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել  3.01247 հա մակերսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner