Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 15/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25․2քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Արևհատ Գևորգի Գասպարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25․2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 24․19 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ04102024-11-0019/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 25․2քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 25․2քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արևհատ Գևորգի Գասպարյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 25․2քմ մակերեսով հողամասը և 25․2 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Արևհատ Գևորգի Գասպարյանին /30.10.2024թ. մուտքի դիմում թիվ6264/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 15/2 հասցեում գտնվող 25․2քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 2887․5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 72765 /յոթանասուներկու հազար յոթ հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 25․2 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1673 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 42160 /քառասուներկու հազար հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: