Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարո Չոբանյանը, Տավուշի մարզ Իջևան համայնք Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.158 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով / ծածկագիր 11-009-0108-0003, վկայական՝ 2053235/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.158 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը / ծածկագիր 11-009-0108-0003, վկայական՝ 2053235/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղ, 1-ին փողոց, 5-րդ փակուղի, 2 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: