Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 47
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԹԻՄԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքը հարուստ է մարզական ավանդույթներով, ունեցել է բազմաթիվ մրցանակակիրներ և այսօր քաղաքի տարբեր մարզական խմբակներում ընդգրկված են շնորհաշատ և մարզական լուրջ ձեռքբերումների ընդունակ երեխաներ: Սպորտային ավանդույթները արմատավորելու, ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին խրախուսելու նպատակով համայնքի ավագանին նպատակահարմար է գտնում սահմանել միանվագ դրամական պարգևներ:

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը հանրապետական, միջազգային պաշտոնական, եվրոպայի և աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկների, թիմերի  համար սահմանելու միանվագ դրամական պարգևներ/կցվում է հավելված 1 և 2/.

2.Հանրապետական, միջազգային պաշտոնական,եվրոպայի և աշխարհի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկների մարզիչների համար սահմանել դրամական պարգև համապատասխան մրցանակային տեղ գրաված մարզիկի գումարի 40% չափով, թիմերի մարզիչների համար՝ մրցանակային տեղի գումարի 50%-ի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.92 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner