Համաձայն «ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, 17.04.2020թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, անհրաժեշտություն է առաջացել անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 77-րդ հոդվածի դրույթներով. Համայնքի ավագանին որոշում է
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝
1. Ստեղծել անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
-Արթուր Ճաղարյան - հանձնաժողովի նախագահ, Իջևանի համայնքի ղեկավար,
- Արթուր Այդինյան – համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսութուն և բնապահպանության բաժնի պետ, աճուրդավար,
- Արտեմ Ոսկանյան- հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ,
- Էդգար Ասլանյան- հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի պետ,
- Արամ Մելիքսեթյան- հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսութուն և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արձանագրող,
- Գարիկ Բլբուլյան- հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ,
- Դավիթ Արզումանյան- հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ:
2. Մրցույթների հայտերի ընդունման պարտականությունները դնել Արթուր Այդինյանի վրա: |