Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Արցախյան փողոց, թիվ4/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28.7 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Աղվան Արտավազդի Միրզոյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 28.7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 25.76քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ13122024-11-0021/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 28.7 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 28.7 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Աղվան Արտավազդի Միրզոյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 28.7 քմ մակերեսով հողամասը և 28.7 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Աղվան Արտավազդի Միրզոյանին /23.01.2025թ. մուտքի դիմում թիվ0233/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Արցախյան փողոց, թիվ4/1 հասցեում գտնվող 28․7քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441․8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 127480 /մեկ հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր ութսուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 28․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 56510 /հիսունվեց հազար հինգ հարյուր տաս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: