Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքի ղեկավարին են դիմել համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Իջևան համայնքի, Այգեհովիտ գյուղի 45-րդ փողոց, 3-րդ փակուղի, 5-րդ շենք, թիվ 4 բնակարանի /վկայական թիվ 20072021-11-0044/ փաստացի բնակիչներ՝ Սերոժ Երվանդի Ալիխանյանը, Մարինե Գրիգորի Ղազախյանը, Նարեկ Սերոժի Ալիխանյանը, Սասուն Սերոժի Ալիխանյանը, Մերի Սերոժի Ալիխանյանը և Լեյլի Սերոժի Ալիխանյանը, որոնք հանդիսանում են կարգապահ վարձակալներ, որ դեռևս 1997թ.-ից փաստացի տիրապետում են բնակարանը և հնարավորություն չեն ունեցել սեփականաշնորհել իրենց բնակարանը, ուստի դիմել են վերը նշված բնակարանը իրենց անհատույց օտարելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնքի, Այգեհովիտ գյուղի 45-րդ փողոց, 3-րդ փակուղի, 5-րդ շենք, թիվ 4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 52,46քմ ներքին մակերեսով բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/, քաղաքացիներ՝ Սերոժ Երվանդի Ալիխանյանին, Մարինե Գրիգորի Ղազախյանին, Նարեկ Սերոժի Ալիխանյանին, Սասուն Սերոժի Ալիխանյանին, Մերի Սերոժի Ալիխանյանին և Լեյլի Սերոժի Ալիխանյանին օտարելու, որպես սեփականություն համայնքի ղեկավարի առաջարկությանը: |