Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 18․9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 18․89ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ /ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ/ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ4/16 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Գոհար Ղազարի Սարուխանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  18․9քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի /կիսակառույց/ շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 17․4քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ06102025-11-0038/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 18․9քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 18․9քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Գոհար Ղազարի Սարուխանյանին: Ավտոտնակի /կիսակառույց/ շինության զբաղեցրած 18․9 քմ մակերեսով հողամասը և 18․9քմ մակերեսով ավտոտնակի /կիսակառույց/ շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Գոհար Ղազարի Սարուխանյանին /20.10.2025թ., դիմում թիվ4152/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ4/16 հասցեում գտնվող  18.9 քմ մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 83950 /ութսուներեք հազար ինն հարյուր հիսուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  18.9 քմ  արտաքին մակերեսով կիսակառույց ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ կադաստրային  արժեքով՝  37214/երեսունյոթ հազար երկու հարյուր տասնչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner