Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով Համայնքի ավագանին որոշում է
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. ,,Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին
2․ Իջևան համայնքի տարածքում 2022թ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին
3․ Իջևան համայնքի տարածքում 2022թ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը հաստատելու մասին
4․Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
5․Իջևանի համայնքապետարանի ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին
6․ Իջևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին
7․ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոց թիվ 55/9 հասցեում գտնվող 363,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
8․Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Այգեհովիտ բնակավայրի սեփականություն հանդիսացող 0,3հա մակերեսով մեկ միավոր հողամասի իրավական կարգավիճակի մասին
9․Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 24/50 հասցեում գտնվող 19,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
10․Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Վազաշեն բնակավայրի սեփականություն հանդիսացող 6.924հա մակերեսով հողամասի նկատմամբ սերվիտուտի պայմանագիր կնքելու մասին
11․Համայնքի բնակավայրերում գործող համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակազմերի օպտիմալացման և հետագա գործունեության մասին |