Այսօր: Կիրակի, 2 Փետրվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 138
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2025 թվականի N 138

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 273․5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԻԱՄ ՍԵՐՈԺԻ ՎԱՐՇԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 106․69ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 273․5քմ մակերեսով հողամասի վրա 1996թ.  քաղաքացի Մարիամ Սերոժի Վարշամյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 106․69քմ  արտաքին  մակերեսով տնտեսական շինություն,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 92․5քմ /ծածկագիր 11-001-0006-0024/, որը հաշվառվել է 25.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023wt2ma9: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի բնակել իկառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0006-0024/: Տնտեսական շինության զբաղեցրած 273․5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 106․69քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 273․5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Մարիամ Սերոժի Վարշամյանի կողմից ինքնակամ կառուցված 106․69քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0006-0024/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 273․5քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի  Մարիամ Սերոժի Վարշամյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 106․69 քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 92․5քմ  /ծածկագիր 11-001-0006-0024/:

3.Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 273․5քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Մարիամ Սերոժի Վարշամյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 106․69քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 39/1 տնտեսական շինություն:

4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 39/1 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի  Մարիամ Սերոժի Վարշամյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  273․5քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 2887․5  ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  789731 /յոթ հարյուր ութսունինն հազար յոթ հարյուր երեսունմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 106․69 քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինությունը՝  1քմ  3346 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  356984 /երեք հարյուր հիսունվեց հազար ինն հարյուր ութսունչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner