Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.42379հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ թիվ 1906-Ն որոշուման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության 11-020-0112-0003 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.42379հա մակերեսով հողամասը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 28.09.,2005թ թիվ 1906-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-020-0112-0003/ առանձնացնել 0.42379հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.42379հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Բերքաբեր, 11-րդ փողոց, թիվ 9 հողամաս:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: