ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված  Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի /կենտրոնական մասի վերակառուցման, և նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտևորման /մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ/ նախագծման առաջադրանքի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 16.01.2025թ.-ին տրվել է թիվ1 դրական եզրակացություն /կցվում է նախագիծը/: 
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29  կետի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է. 
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված  Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի /կենտրոնական մասի վերակառուցման, և նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտևորման /մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ/ նախագծման առաջադրանքին: