Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 8/41 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27,4քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սմբատ Սերյոժայի Վիրաբյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 27,4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 22,44քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ27042022-11-0023/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 27,4քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած 27,4քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սմբատ Սերյոժայի Վիրաբյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 27,4քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 27,4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սմբատ Սերյոժայի Վիրաբյանին /14.04.2022թ. մուտքի դիմում թիվ1133/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 8/41 հասցեում գտնվող 27,4քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441,8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 121706/մեկ հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր վեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 27,4քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 53951/հիսուներեք հազար ինը հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: