Տավուշի մարզի Իջևան համայնք, Խաշթառակ գյուղի վարչական սահմաններում առանձնացվել է 0.02088 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 04.05.2006թ. թիվ 816-Ն որոշման և Տավուշի մարզի Խաշթառակ համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-035-0003-0033 ծածկագրով, բնակավայրերի նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.02088 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.0109հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-035-0003-0033/ հանել բնակավայրերի այլ հողատեսք գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի վարչական սահմաններում՝ առանձնացնել 0.02088 հա մակերեսով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման նշանակության հողամաս /ծածկագիր 11-035-0003-0033/, համաձայն հաստատված հատակագծի:
3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.02088 հա մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ, 13-րդ փողոց, թիվ 53/2 հողամաս:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։