Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2023 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 21.1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼԼԱ ԼԵՆՏՈՒՇԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 21.1ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21.1քմ մակերեսով հողամասի վրա 1997թ.  քաղաքացի Ալլա Լենտուշի Ղազարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 21.1քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 18.6քմ /ծածկագիր 11-001-0119-0001/, որը հաշվառվել է 27.06.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023A9WAJV: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 0.61քմ մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0119-0001/:  Ավտոտնակի զբաղեցրած 21.1քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 21.1քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Անկախության փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 21.1քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ալլա Լենտուշի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 21.1քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0119-0001/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Անկախության փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21.1քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի  Ալլա Լենտուշի Ղազարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 21.1քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 18.6քմ  /ծածկագիր 11-001-0119-0001/:

3.11-001-0119-0001 ծածկագրով 0.61քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

4.Իջևան քաղաքի, Անկախության փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21.1քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի  Ալլա Լենտուշի Ղազարյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 21.1քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 19/2:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 19/2 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում առաջարկել  քաղաքացի  Ալլա Լենտուշի Ղազարյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  21.1քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834.3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  144204/մեկ հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր չորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 21.1քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  2316 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 48868 /քառասունութ հազար ութ հարյուր վաթսունութ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner