Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 ապրիլի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 83/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 37․9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՀՈՎՍԵՓ ՖՐՈՆՏԻԿԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 37․9 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան,  հասցեում գտնվող համայնքային սեփականություն Բլբուլյան փողոց, թիվ83/3 հանդիսացող 37․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Հովսեփ Ֆրոնտիկի Արզումանյան կողմից ինքնակամ կերպով կառուցված  37․9քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 35․42 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ05022025-11-0004/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 37․9քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 37․9քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Հովսեփ Ֆրոնտիկի Արզումանյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 37․9 քմ մակերեսով հողամասը և 37․9 քմ մակերեսով ավտոտնակի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Հովսեփ Ֆրոնտիկի Արզումանյանին /08.04.2025թ., դիմում թիվ1243/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ83/3 հասցեում գտնվող 37․9քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  168344 /մեկ հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր քառասունչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  37․9քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 74625 /յոթանասունչորս հազար վեց հարյուր քսանհինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner