Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 8/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 19․8քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Օլեգ Հովիկի Օհանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 19․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 16․16 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ11112024-11-0013/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 19․8քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 19․8քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Օլեգ Հովիկի Օհանյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 19․8քմ մակերեսով հողամասը և 19․8 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Օլեգ Հովիկի Օհանյանին /05.11.2024թ. մուտքի դիմում թիվ6347/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 8/1 հասցեում գտնվող 19.8քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 2887.5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 57173 /հիսունյոթ հազար հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 19.8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1673 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 33125 /երեսուներեք հազար հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: