Իջևան համայքի Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 310․2քմ մակերեսով հողամասի վրա 2017թ. քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 230․66քմ արտաքին մակերեսով բնակելի տուն, որի ներքին մակերեսը կազմում է 192․08քմ /ծածկագիր 11-001-0109-0005/: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշման, 310․2քմ մակերեսով հողամասը համայնքին է փոխանցվել, որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մաս /ծածկագիր 11-001-0109-0005/: Շինությունների զբաղեցրած 310․2քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 230․66քմ արտաքին մակերեսով բնակելի տունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Ս. Օհանյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 310․2քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանի կողմից ինքնակամ կառուցված 230․66քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-001-0109-0005/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 310․քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 230․66քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, որի ներքին մակերեսը կազմում է 192․08քմ /ծածկագիր 11-001-0109-0005/:
3.Իջևան քաղաքի, Ս. Օհանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 310․2քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 230․66քմ արտաքին մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Ս. Օհանյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 33/5:
4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Ս. Օհանյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 33/5 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված բնակելի տունը գտնվում են ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, առաջարկել քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 310․2քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 2887,5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 895703 /ութ հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր երեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, 192․08քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 5019 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 964050 /ինն հարյուր վաթսունչորս հազար հիսուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: