Այսօր: Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 232
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԻՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, 0.09136ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց գյուղի վարչական սահմաններում, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.09136հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշի մարզի Իջևան  համայնքի Կիրանց գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված 0.09136 հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային, բնակելի գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-039-0041-0002/: Անհրաժեշտություն է առաջացել  0.09136 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, Տավուշի մարզի Իջևան  համայնքի Կիրանց գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում՝ /ծածկագիր 11-039-0041-0002/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.09136հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2. Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.09136 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Կիրանց, 5-րդ փողոց 7-րդ փակուղի թիվ1 հողամաս:

3. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner