|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2023 թվականի N 89 |
«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՂԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հաշվի առնելով, որ ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ մանկապարտեզ ստեղծելու նպատակով վերակառուցվել և հիմնանորոգվել է Ներքին Ծաղկավան բնակավայրի տարածքում գտնվող մասնաշենքը և «Ֆոկուս ոն չիլդրեն» հիմնադրամը տրամադրել է մանկապարտեզի հիմնական գույքը, անհրաժեշտություն է առաջացել Ներքին Ծաղկավան բնակավայր, Փ․ 1, Շ․ 40 հասցեում ստեղծել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ և 28-րդ կետերով. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ստեղծել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն Ներքին Ծաղկավան բնակավայր, թիվ 1 Փ․, թիվ Շ 40 հասցեում։ 2.Հաստատել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։ 3.Հաստատել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը / հավելված 1/: 4.Հանձնարարել համայնքապետարանի համապատասխան բաժիններին՝ օրենքով սահմանված կարգով կատարել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումներ: |
Կողմ -21 ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՉԱՊՈՒԽՅԱՆ ԳԱԳԻԿ ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.64 Կբ)
|
 |
(432.47 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|