Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ս․ Օհանյան փողոցում առանձնացվել է 0.02 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.02 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0109-0001/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.02 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.11-001-0109-0001 ծածկագրով 0.02 հա մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:
2.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Ս․ Օհանյան փողոցում առանձնացնել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.02 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ս․ Օհանյան փողոցում առանձնացված 0.02 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0109-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ս․ Օհանյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 31/3:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: