Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.293 հա մակերես հողամասով բնակելի տնից /ծածկագիր 11-020-0011-0016/ առանձնացնել 0.06549հա մակերեսով և 0.22751հա մակերեսով անշարժ գույք և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.293 հա մակերես հողամասով բնակելի տնից /ծածկագիր 11-020-0011-0016/ համապատասխանաբար առանձնացված 0.22751հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, համայնք Իջևան, գյուղ Բերքաբեր 4-րդ փողոց, 11 բնակելի տուն:
2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.293 հա մակերես հողամասով բնակելի տնից /ծածկագիր 11-020-0011-0016/ համապատասխանաբար առանձնացված 0.06549հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, համայնք Իջևան, գյուղ Բերքաբեր 4-րդ փողոց, 11/1 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: