Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով Համայնքի ավագանին որոշում է
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը. 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին 2․Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին 3․ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի նորընտիր ավագանու խմբակցությունների ստեղծման մասին 4․Եվրամիության կողմի հայտարարված EU4culture ծրագիրը հաստատելու մասին 5․Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 6․ ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի կողմից տրամադրվող դրամական օգնությունների, պարգևատրումների և նվերների ծախսերի նախահաշիվը հաստատելու և համայնքի 2021թ բյուջեում փոփոխություն կատարելու մասին 7․ ՌԴ բարերարների կողմից Ազատամուտ համայնքին նվիրաբերած «ՈՒԱԶ 396255» մակնիշի ավտոմեքենան Իջևանի համայնքի հաշվեկշռում հաշվառելու մասին 8․Իջևանի համայնքապետարանի կողմից լավագույն ուսանողի կրթաթոշակ սահմանելու մասին 9․ Սևքար համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին 10․Տեղական հարկերի հաշվառման բազան համայնքների միությունից Իջևանի համայնքապետարան տեղափոխելու մասին 11․ Սարիգյուղ համայնքի 2021թ բյուջեում փոփոխություն կատարելու մասին 12․ Ազատամուտ համայնքի 2021թ բյուջեում փոփոխություն կատարելու մասին 13․ Ն․Ծաղկավան համայնքի 2021թ բյուջեում փոփոխություն կատարելու մասին
|