Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Հակոբ Բորիսի Եգանյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, Ս․ Ափինյան փողոց, թիվ42 հասցեում գտնվող, 0․0024 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ20082024-11-0038, ծածկագիր 11-005-0017-0077/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /դիմում թիվ4951, 07.08.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.00236 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 29052024-11-0042, ծածկագիր 11-005-0017-0088/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, Ս․ Ափինյան փողոց, թիվ42/1: Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, Ս․ Ափինյան փողոց, թիվ42/1 հասցեում գտնվող 0.00236 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի թիվ 8 կետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, Ս․ Ափինյան փողոց, թիվ42 հասցեում գտնվող, 0․0024 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ20082024-11-0038, ծածկագիր 11-005-0017-0077/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, Ս․ Ափինյան փողոց, թիվ42/1 հասցեում գտնվող 0.00236 հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 29052024-11-0042, ծածկագիր 11-005-0017-0088/, ընդլայնման կարգով տրամադրել Հակոբ Բորիսի Եգանյանին ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 15-րդ գոտում, այն վաճառել 1քմ 792 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 18691 /տասնութ հազար վեց հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, Ս․ Ափինյան փողոց, թիվ42 հասցեում գտնվող, 0․0024 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ20082024-11-0038, ծածկագիր 11-005-0017-0077/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, Ս․ Ափինյան փողոց, թիվ42/1 հասցեում գտնվող 0.00236 հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 29052024-11-0042, ծածկագիր 11-005-0017-0088/ ընդլայնված անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, Ս․ Ափինյան փողոց, թիվ42:
3.Քաղաքացի՝ Հակոբ Բորիսի Եգանյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է: