Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Էդուարդ Ղազարյանը, Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.238հա մակերեսով /վկայական թիվ 1772647, ծածկագիր 11-059-0024-10/ հողամասին և բնակելի տանը հասցեավորում տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.238հա մակերես հողամասով /վկայական թիվ 1772647, ծածկագիր 11-059-0024-10/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Վազաշեն 1-ին փողոց, 35 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: