Իջևան համայնքի Իջևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18.9 քմ մակերեսով հողամասի վրա 1998թ. քաղաքացի Գոհար Ղազարի Սարուխանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 18.9 քմ արտաքին մակերեսով կիսակառույց ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 17.4քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 29․12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023xjpwpm: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0117-0001/: Կիսակառույց ավտոտնակի զբաղեցրած 18.9քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 18.9քմ արտաքին մակերեսով կիսակառույց ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 18.9 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Գոհար Ղազարի Սարուխանյանի կողմից ինքնակամ կառուցված 18.9 քմ արտաքին մակերեսով կիսակառույց ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001/:
2․Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18.9 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Գոհար Ղազարի Սարուխանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 18.9 քմ արտաքին մակերեսով կիսակառույց ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 17.4 քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:
3.Իջևան քաղաքի, Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18.9 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Գոհար Ղազարի Սարուխանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 18.9 քմ արտաքին մակերեսով կիսակառույց ավտոտնակին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 4/16:
4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ4/16 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում առաջարկել քաղաքացի Գոհար Ղազարի Սարուխանյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 18.9 քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 83950 /ութսուներեք հազար ինն հարյուր հիսուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 18.9 քմ արտաքին մակերեսով կիսակառույց ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 37214/երեսունյոթ հազար երկու հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: